Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Երվանդ Մեսիայան

am
Ervand Mesiayan_78739

Երվանդ Մեսիայանը մեծագույն արժեք ունի ՌԱԿ մամուլի տարեգրության մեջ։ Նա ծնվել է 1882թ-ին Սեբաստիայում, նախնական կրթությունն ստացել է Պարտիզակի վարժարանում, ապա՝ Եփրատ քոլեջում։ Շուտով Մեսիայանը հաճախում է Կ Պոլսի Ռապորթ քոլեջ՝ հետագայում դառնալով դրա շրջանավարտը։

 

 

Մեսիայանը դեռևս դպրոցական տարիքից նվիրված է եղել գեղարվեստական գրականությանն ու իր կողմը գրավել ժամանակակից մտավորականների ուշադրությունը։ Գրել է «Բյուրակն», «Մասիս», «Բյուզանդիոն», «Ձայն Հայրենյաց» թերթերում։ Որոշ ժամանակ «Պահակ» թերթը խմբագրելուց հետո՝ երիտասարդ գրողը 19033թ-ին հաստատվում է Փարիզում, որտեղ, գրականության զարգացմանը հետևելուն զուգընթաց, ստեղծում է նաև գրական նոր գործեր, թարգմանում ֆրանսիական գրանակություն։ Այս շրջանում էլ գրում է «Սմսարը» վիպակը։

 

1909թ-ին մեկնում է Կ Պոլիս, որտեղ հրատարակում է իր «Վառվառէ» վեպը՝ նվիրված պոլսահայության կյանքին։

 

Արդեն Առաջինհամաշխարհային պատերազմի տարիներին Մեսիայանը ընտանիքի հետ միասին հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ կրկին անգամ ստանձնել է «Պահակ» թերթի խմբագրությունը, իսկ արդեն 1936-43թթ-ին խմբագրել է Բոստոնի «Պայքար» թերթը։

 

Բացի Ռամկավար Ազատական մամուլի խբագիրը լինելուց, եղել է նաև ՀԲԸՄ աշտոնաթերթ «Հուշարար»-ի խմբագիրը։ 1944-52թթ-ին վարել է ՀԲԸՄ-ի Ամերիկայի շրջանակի տնօրենի պաշտոնը, որի շրջանակներում կազմակերպել է 1 մլն դոլարի հանգանակություն՝ հայրենադարձությունը կազմակերպելու համար։

 

Երվանդ Մեսիայանը թարգմանել է Անատոլ Ֆրանսի վեպերը, ընդարձակ ուսումնասիրություններ գրել նրա մասին՝ «Անատոլ ՖրանսՄարդը և իր գործը» վերնագրով, իսկ 1929թ-ին տպագրել է «Գրական դպրոցները Ֆրանսիայում» աշխատությունը և այլն։ Մահացել է Նյու Յորքում 1955թ-ի դեկտեմբերի 3-ին։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ