Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ես Արփինե Հովհաննիսյանին ներել եմ. Դանիել Իոննիսյան

am
Es Arp`ine Hovhannisyanin nerel em. Daniel Ionnisyan _79707

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ներել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին:

«Բարեկամներ, ես Արփինե Հովհաննիսյանին ներել եմ և այլ կերպ չէի կարող վարվել: Ես չգիտեմ, թե այլոք իրեն կներեն խորհրդարանում հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորող արտահայտության համար, բայց պետք է կառուցել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ:

Հ.Գ. Այո, ես վստահ եմ, որ այդ արտահայտությունը ինձ էր ուղղված, և այո, ես իմ եզրահանգումներն արել եմ»,- գրել է Դանիել Իոննիսյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ