Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ես չեմ եկել Արցախ հեղափոխություն անելու. Սամվել Բաբայան

am
Es ch`em ekel Arts`akh heghap`okhowt`yown anelow. Samvel Babayan_76427

 Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, այնուհետեւ ելույթ ունեցել իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջեւ:

   Նա հայտարարել է. «Ես չեմ եկել Արցախ հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ, նախևառաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ եւ շրջապատիս դեմ: Այսօր մենք չունենք անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ եւ լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում»:

   Բաբայանը տեղեկացրել է որ հանդիպել  է  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման եւ անխոցելիության վերաբերյալ հարցեր:

«Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները»,-ասել է Բաբայանը:

Լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանը նաև ասել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Սամվել Բաբայանը կարծում է, որ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը:

Այս ամենից հետո Բաբայանը նաև հայտարարել է, որ իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ