Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ես կժպտամ այդ առիթով. ԱԱԾ պետը՝ Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից իր դեմ ներկայացված դատական հայցի մասին

am
Es kzhptam ayd arhit`ov. AATs pete,  Rhobert K`och`aryani ordow koghmits` ir dem nerkayats`vats datakan hayts`i masin _101333

«Ես կժպտամ այդ առիթով»,- այսպիսի պատասխան տվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այն հարցին, թե ինչ պատճառով է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին իր դեմ հայց ներկայացրել:

«Դատարանը կքննի և որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որևէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Հայցվորը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և հրապարակայնորեն հերքել: Սակայն պարզ չէ, թե ինչի՞ հերքում է պահանջում հայցվորը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ