Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Ըստ Forbes-ի՝ ամենաազդեցիկ ռուսաստանցիներից մեկը հայ է

am ru
Est Forbes-i, amenaazdets`ik rhowsastants`inerits` meke hay e _91814

Ռուսական Forbes-ը կազմել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների հարյուրյակը:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ամսագիրը նշում է, որ սա կատարվել է «ավտոմատ կերպով», քանի որ Պուտինը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է առաջին տեղը: Այս ցանկն էլ կազմվել է ամերիկյան Forbes-ի կողմից:

Ամենաազդեցիկ ռուսաստանցիների հարյուրյակի 95-րդ տեղում հայտնվել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Գործարարների ազդեցիկության չափանիշները գնահատելիս հաշվի են առել մարդկանց կյանքի վրա նրանց ունեցած անմիջական ազդեցությունը, որոշ ոլորտների վրա ազդելու հնարավորույթունը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերմության չափանիշը:

Նշենք, որ ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկի առաջին եռյակում ընդգրկվել են «Սբերբանկ» -ի խորհրդի նախագահ Գերման Գրեֆը (2-րդ տեղ) և «Գազպրոմ» -ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը (3-րդ տեղ):

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ