Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ըստ ամերիկացիների 57% -ի՝ Թրամփը չի համապատասխանում պետության ղեկավարի դերին

am ru
Est amerikats`ineri  57% -i, T`ramp`e ch`i hamapataskhanowm petowt`yan ghekavari derin_38838

ԱՄՆ ընտրողների (57%) ավելի քան կեսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում պետության ղեկավարի դերին: Հակառակ կարծիքն ունի ամերիկացիների 40% -ը: Այս արդյունքներն են ստացվել Quinnipiac University-ի անցկացրած հարցման արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ուսումնասիրության՝ ընտրողների մեծամասնությունը (69%) ամերիկյան առաջնորդին նաեւ   անհավասարակշիռ է համարում, հարցվածների գրեթե մեկ քառորդը (28%) կարծում    հակառակն է:

Quinnipiac University-ի խնդրանքով հետազոտության մասնակիցները նաեւ գնահատել են Թրամփի նախագահության առաջին տարին: Ընտրողների մոտ մեկ վեցերորդը (16%)  նրան ամենաբարձր գնահատականն են տվել, իսկ հարցվածների 39 տոկոսը նախագահի աշխատանքը գնահատել է «2»:

 

Հարցումը, որին մասնակցել են 1106 ամերիկացի ընտրողներ, անցկացվել է հունվարի 5-ից 9-ը:  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ