Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ըստ գիտնականների՝ երկարատև քունը վնասում է մարդու առողջությանը

am
Est gitnakanneri, erkaratew k`owne vnasowm e mardow arhoghjowt`yane_85435

Բրիտանացի մի խումբ գիտնականներ հետազոտություն են իրականացրել մարդու օրգանիզմի վրա քնի ազդեցության վերաբերյալ և հանգել այն եզրահանգման, որ երկարատև քունը բացասական ազդեցություն է գործում մարդու առողջության վրա: Նախկինում համարվում էր, որ մշտական քնատությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի վտանգը, նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը և ավելորդ քաշին, գրում է The Daily Telegraph թերթը:

Սակայն վերջին հետազոտությունը, որը կատարել են բրիտանացի մասնագետները Սթաֆորդշիրի կոմսության Քիլի համալսարանից, հերքում Է այդ պնդումը:

Գիտափորձի արդյունքները, որին մասնակցել Է 3 միլիոն մարդ, ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական քնել են միջին հաշվով 10-ական ժամ, 30 տոկոսով ավելի հաճախ են մահացել վաղ տարիքում, քան նրանք, ովքեր քնել են միայն 7-ական ժամ: Բացի դրանից, 10 ժամ տեւողությամբ քունը 56 տոկոսով մեծացնում Է ինսուլտի հավանականությունը, 49 տոկոսով՝ սիրտ-անոթային հիանդություններից, իսկ 44 տոկոսով սրտի իշեմիկ հիվանդությունից վաղաժամ մահվան վտանգը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ