Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Եթե ԱՄՆ-ը Թուրքիային չմատկարարի F-35 կործանիչները, դրանք այլ վայրից կգնվեն. Չավուշօղլու

am es
Et`e AMN-e T`owrk`iayin ch`matkarari F-35 kortsanich`nere, drank` ayl vayrits` kgnven. Ch`avowshoghlow_63524

 

 Եթե ​​ԱՄՆ-ն Թուրքիային չմատակարարի  հինգերորդ սերնդի F-35 կործանիչները, ապա այս հարցում Թուրքիան իր պահանջները կբավարարի «այլ վայրում»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Ավելի վաղ, թուրքական Yeni Şafak թերթը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն՝ Անկարան հնարավոր է ձեռք բերի հինգերորդ սերնդի ռուսական  Su-57 կործանիչ ամերիկյան F-35-ի փոխարեն, եթե Միացյալ Նահանգները արգելափակեն դրանց առաքումը՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման հետ:

 

«Ինչ վերաբերում է F-35-ին, անձամբ ես մտահոգված չեմ: Այդ պայմանագիր իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր է, այն հենց այնպես չի կարելի չեղյալ հայտարարել: Եթե ինքնաթիռները  մեզ չհանձնվեն, ապա մենք  մեր կարիքները այլ վայրում կբավարարենք», - ասել է Չավուշօղլուն:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ