Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Եթե Փաշինյանը հանկարծ ձեռքը վերցնի տարբեր քաղաքական գործիչների վրայից, կունենանք շատ ողբալի պատկեր. Նաիրա Զոհրաբյան

am
Et`e P`ashinyane hankarts dzerhk`e verts`ni tarber k`aghak`akan gortsich`neri vrayits`, kownenank` shat oghbali patker. Naira Zohrabyan_97355

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Երևանի ավագանու ընտրություններում մենք չենք տեսնում հավասար մրցակցային պայմաններ այն պատճառով, որ մեր մրցակիցներից մեկը Երևանի հիմնական պրոբլեմները թողած, երևանցու հոգսերը թողած՝ քարոզարշավը տեղափոխել է քաղաքականա-հեղափոխական հարթակ: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Իրենց թվում է, թե իրենք ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ կշահեն, եթե քարոզարշավը տանեն այդ ուղղությամբ: Շատ մեծ է գայթակղությունը մեր քարոզրարշավը ևս տեղափոխել քաղաքական հարթակ, որովհետև նորից եմ ասում՝ ինձանից հեղափոխական չլինեն, ինձանից դուխով չլինեն, բայց մենք հարգում ենք երևանցուն, մենք ներկայացնում ենք Երևանն ապրելու համար ավելի բարեկարգ դարձնելու ծրագիր:

Մենք ունենք արդեն միջազգային լրջագույն ներդրումային կազմակերպությունների հետ կնքված ներդրումային փաթեթներ՝ Երևանի հիմնական խնդիրները լուծելու համար: Հոլանդական կազմակերպության հետ աղբահանության ամբողջ գործընթացը կազմակերպելու և աղբի վերամշակման գործարան ստեղծելու փաթեթ ունենք, չինական հայտնի կազմակերպության հետ ունենք ներդրումային փաթեթ՝ վերելակային տնտեսությունը կարգավորելու վերաբերյալ, ունենք քննարկված ու մշակված ներդրումային փաթեթ՝ Երևանում էկոլոգիապես մաքուր էլեկտրական տրանսպորտի հայեցակարգ ներդնելու վերաբերյալ, Մարրոկոյի մի շատ խոշոր նրդրողի հետ ունենք պայմանավորվածություն և արդեն ներդրումային փաթեթը պատրաստ է՝ Երևանի պատմամշակութային դեմքը վերականգնելու, ամբողջ Երևանը ճոպանուղիների քաղաք սարքելու մասին:

Հիմա եթե երևանցին նախընտրում է, որ մենք այս կենսական ծրագրերը թողած ՝ գործի դնենք քաղաքական հռետորաբանիկան, եթե նախընտրում է, որ մենք քաղաքի պրոբլեմները լուծելու փոխարեն զբաղվենք ինչ-որ հակահեղափոխականներ որսալով, նորից եմ ասում՝ բոլորս հագնենք կամուֆլյաժժներ և գնանք որսալու ինչ-որ սևերի»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենք հարգում են երևանցուն, և չեն ներքաշվելու քաղաքական դիլեմայի մեջ, որովեհտև երևանցին այսօր ունի մեկ խնդիր՝ ունենալ ապրելու համար հարմարավետ քաղաք:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս կմասնակցի որոշ հանրահավաքների, իսկ ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակությանը քարոզարշավին, պատգամավորն ընդգծեց. «Փաշինյանն օրենք չի խախտում՝ մասնակցելով աշխատանքային ժամերից հետո իրենց թեկնածուի քարոզարշավին, և դա միանգամայն հասկանալի է, որովհետև ես քանիցս ասել եմ, եթե Փաշինյանը տարբեր քաղաքական գործիչների վրայից հանկարծ ձեռքը վերցնի, մենք կունենանք շատ ողբալի պատկեր: Միանգամայն հասկանալի է, որ իրենք իրենց քվեները շահելու են բացառապես և միմյայն Նիոկլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ, 0,1 տոկոս այլ գործոն անգամ չկա և չի լինելու: Դա հասկանալի է նաև երևանցուն, և նա թող կատարի ընտրությունը»:

Ըստ Զոհրաբյանի՝ երևանիցին պետք է լավ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող աշխատել և՛ վարչապետ, և՛ նախարար, և՛ քաղաքապետ: «Մենք այսօր այնքան լուրջ տնտեսական, ներքին քաղաքական և արտաքին մարտահրավերներ ունենք, որ հարգարժան վարչապետը չի կարող համատեղել վարչապետի և քաղաքապետի աշխատանքները»,- ասաց նա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ