Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ

am
Et`e Rhobert K`och`aryane p`ordz ani lk`el erkire, da kgnahatvi orpes nakhak`nnowt`yane khoch`endotelow p`ordz. HK`Ts pet_87803

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանը նաև հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դրա արդյունքում կհայտնվի անազատության մեջ ու չի կարողանա խոչընդոտել գործի քննությանը:

Lրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն այս պահին կարո՞ղ է լքել երկիրը, ինչին ի պատասխան ՀՔԾ պետն ասաց.  «Չեմ կարծում, որ նա կփորձի լքել երկիրը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, սակայն եթե նա փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, և կկիրառվի խափանման միջոց»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ