Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Եթե Թրամփը շարունակի Իրանի դեմ հակազդեցությունը՝ Սադամ Հուսեյնի նման պարտություն կկրի. Իրանի նախագահ

am en
Et`e T`ramp`e sharownaki Irani dem hakazdets`owt`yowne, Sadam Howseyni nman partowt`yown kkri. Irani nakhagah   _101509

   Թեհրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից անգամ ԱՄՆ ճնշումների ներքո։ Այս մասին Իրանի պետական հեռուստաընկերության եթերում ասել է երկրի նախագահ Հասան Ռուհանին։ Փոխանցում է «Լենտա.ռու»-ն: 

    «Իրանը մտադիր չէ հրաժարվել պաշտպանական միջոցներից, այդ թվում՝ հրթիռներից, որոնք այդպես բարկացնում են ամերիկացիներին»,- ասել է նա։

Ռուհանիի խոսքով, եթե ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի Իրանի դեմ հակզդեցությունը, ապա Սադամ Հուսեյնի նման պարտություն կկրի։ Որպես օրինակ՝ նա բերել է 1980-1988 թվականների իրանաիրաքյան պատերազմը։ Դրա արդյունքում իրաքյան բանակը մեծ կորուստներ էր կրել։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ