Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Եթե լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու ամեն ինչում. Կարեն Կարապետյան

am en
Et`e lowtsowmner ch`gtnenk`, apa khndirner enk` ownenalow amen inch`owm. Karen Karapetyan_57027

Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հույս ունի, որ քաղաքացիները կդրդեն բոլոր քաղաքական ուժերին նստել բանակցելու և լուծումներ գտնելու:

«Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու տնտեսության և ոլորտներում: Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա՝ աշխատավարձ, տնտեսական աճ, թոշակ, զբոսաշրջիկ, ներդրում: Բազմաթիվ ներդրողներ ունենք, որոնց հետ քննարկումները մեր օրակարգում են, բայց մենք հետաձգել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Կարապետյանը:

Դիմելով լրագրողներին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ չափազանց շահագրգռված է, որ լրագրողներն էլ, որպես ակտիվ քաղաքացիներ, փորձեն սերմանել հանդուրժողականություն:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ