Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Եվրամիությունը չի քննարկում Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

am en ru
Evramiowt`yowne ch`i k`nnarkowm Irani handep nor patzhamijots`ner kirarhelow hnaravorowt`yowne_30478

Եվրամիությունը չի քննարկում Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենքայդ հարցնը ոչ  այսօր ենք քննարկել,  ոչ էլ անցյալ շաբաթ, նաեւ ապագայում  չենք նախատեսում  որեւէ քննարկում   Իրանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցների մասին», - ասել է Մոգերինին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ը  մտադիր է հետեւել Միացյալ Նահանգների օրինակին:

Նշենք, որ ԱՄՆ-ը հոկտեմբեր ամսին 41 անհատների եւ ընկերությունների նկատմամբ    պատժամիջոցներ է կիրառել, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) օդուժի:

 

Ինչպես նշվում է ԱՄՆ կառավարության հրատարակած փաստաթղթերում, այդ պատժամիջոցները ներառված են ԱՄՆ-ի՝ զանգվածային զենքի տարածման դեմ պայքարի աշխատանքների շրջանակներում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ