Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Եվրամիությունը մտահոգված է Իրանի հրթիռային ծրագրով. Մոգերինի

am
Evramiowt`yowne mtahogvats e Irani hrt`irhayin tsragrov. Mogerini_38913

ԵՄ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել Իրանի բալիստիկ ծրագրի առիթով, տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ եւ հակիրճ քննարկել են երկրում տեղի ունեցած բողոքի ակցիան: Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

 

«Մենք մտահոգություն ենք հայտնել նաեւ այլ հարցերի կապակցությամբ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռների ստեղծումը եւ տարածաշրջանում լարվածության աճը: Այդ հարցերը չեն ընդգրկված միջուկային գործարքում եւ կքննարկվեն համապատասխան ձեւաչափերով:  Մենք հակիրճ քննարկել ենք նաեւ Իրանում տեղի ունեցած վերջին ներքին զարգացումները», -  բանակցություններից հետո լրագրողներին է ասել Մոգերինին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ