Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Եվրամիությունը նույնքան առատաձեռն չի լինի Հայաստանի նկատմամբ, որքան ժամանակին Վրաստանի նկատմամբ էր. Ատոմ Մարգարյան

am
Evramiowt`yowne nowynk`an arhatadzerhn ch`i lini Hayastani nkatmamb, ork`an zhamanakin Vrastani nkatmamb er. Atom Margaryan _78875

 

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Բրյուսելյան այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Եվրամիությունից սպասվող ֆինանսական աջակցությանը և այն, ըստ էության, ոչ բավարար գնահատել՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական գործընթացների ֆոնին: Սակայն դատելով եվրոպական ղեկավարների արձագանքից՝ առաջիկայում դժվար թե ավելացվի Հայաստանին տրվող ֆինանսավորումը:

Ինչո՞ւ է Եվրամիությունը վերապահումներով վերաբերում այս հարցին, և ինչո՞ւ կոմպլիմենտերից այն կողմ չի անցնում ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Հարցերի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ:

«Եվրամիությունը Հայաստանին ծրագրային աջակցություն է ցույց տալիս, և համոզված եմ, որ «թավշյա» հեղափոխությունից հետո որոշակիորեն կավելացնի ֆինանսավորումը, երբ Հայաստանում տեղի կունենան ինստիտուցիոնալ գործընթացներ և միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ ընտրություններ:

Կարծում եմ՝ Եվրամիության առաջին ռեակցիան նորմալ է: Եվրոպական հանրությունը կոմպլիմենտներ անում է Հայաստանին, բոլորը տպավորված են քաղաքական ֆունդամենտալ փոփոխությունից, սակայն սպասել, որ նրանք նույնքան առատաձեռն կլինեն Հայաստանի նկատմամաբ, որքան Վրաստանի, իրատեսական չէ»,- կարծիք հայտնեց տնտեսագետը:

Նրա դիտարկմամբ՝ ԵՄ քաղաքականությունը, այնուամենայանիվ, սյուբեկտիվ է, և բխում է հենց Արևմտյան տերությունների շահերից: Պատահական չէ, որ Վրաստանը մեծածավալ օժանդակություն ստացավ ինչպես քաղաքական ռեֆորմների, այնպես էլ մասնավոր հատվածի համար, իսկ Հայաստանը նույնպիսի մեծ աջակցություն, գոնե այս փուլում, չի ստանա:

«Վրաստանում «վարդերի» հեղափոխությունց հետո իշխանության եկավ Սահակաշվիլին, ով կատեգորիկ հակառուսական, ես կասեի՝ թշնամական քաղաքականություն որդեգրեց, ու դա դուր էր գալիս արևմտյան որոշ շրջանակների, երկրների, ռեժիմների: Մենք չենք կարող մեզ այդպիսի ճոխություն թույլ տալ՝ ունենալով Ղարբաղյան խնդիրը: Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը պետք է լինի բալանսավորված: Փաշինյանը հայտարարում է, որ կուրսի էական փոփոխություններ ու վերակողմնորոշումներ չեն լինելու, և ընդ որում՝ դա հայատարարում՝է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Դա բացասական է ընկալվում ԵՄ տերությունների կողմից, և նաև այստեղ է պատճառը, թե ինչու Արևմուտքը նույնքան առատաձեռն չէ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, որքան Վրաստանի ու Սահակաշվիլիի իշխխանության նկատմամբ էր:

Սակայն Սահակաշվիլին հիմա որտե՞ղ է և այն հակառուսական կուրստը, որ նա վարում էր՝ ծայրահեղ կոնֆլիկտային ու ագրեսիվ, ինչի՞ հանգեցրեց: Վրաստանում, ըստ էության, փչացրեցին դեմոկրատացման պրոցեսները, և այսօր Վարստանը, եթե դիտարկենք իր զարգացման ինդիկատորներով, այդքան էլ առաջ չի գնացել: Հայաստանը պետք է դասեր քաղի հարևան պետության այդ քաղաքականությունից»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց, որ մեր տարածաշրջանի երկրները չեն կարող հավասարակշռված չլինել իրենց պահվածքի, քաղաքական օրակարգերի ձևավորման մեջ և, այսպես ասած, տարածաշրջանային ուժեղ խաղացողների հետ հարաբերություններում: Իսկ այդպիսին հաստատ Ռուսաստանն է, Չինաստանը, Իրանը: «Բնականաբար մենք բոլորի հետ պետք է կարողանանք առերեսվել ու նրանց հետ ունենանք բնականոն հարաբերություններ, փորձենք մեր շահերը դարձնել դոմինանտ, ոչ թե համապատասխանեցնենք այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի շահերին»,- ամփոփեց Մարգարյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ