Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Facebook-ը և Twitter-ը գործարկել են համատեղ նախագիծ Google-ի և Microsoft-ի հետ

am
Facebook-e ew Twitter-e gortsarkel en hamategh nakhagits Google-i ew Microsoft-i het_79787

Facebook և Twitter ընկերությունները հայտարարել են Google-ի և  Microsoft-ի ՏՏ ընկերությունների հետ Data Transfer Project համատեղ նախագծի  գործարկման մասին: Ինչպես հայտնել են վերոնշյալ ընկերությունների մամուլի ծառայությունները, նախագծի նպատակն է՝ ապահովել տվյալների փոխանցումը մի սերվերից մյուսին:

 Նախագծի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Data Transfer Project-ը ստեղծվել է 2017թ., որպեսզի ծառայությունների համար դյուրին լինի տվյալները միմյանց փոխանցելը, իսկ օգտատերերը կարողանան կառավարել այդ գործընթացը: Նախագծի կազմակերպիչների թվում նշված են Facebook, Google, Microsoft և Twitter ընկերությունները:

«Տեղափոխություն ասելով նկատի ունենք հնարավորությունը՝ փրովայդերներից պահանջել իրենց տվյալների հեռացումը մի ծառայությունից և դրանց պաշտպանված փոխանցումը մեկ ուրիշի»,- ասվում է նախագծի White paper-ում (հուշագիր):

Առաջին հերթին խոսքն հետևյալ տվյալների մասին է՝ լուսանկարներ, էլփոստ, օրացույցներ, խնդիրներ:

Facebook-ի հաղորդագրության մեջ նշվում է,որ նախագիծը դեռևս գտնվում է մշակման վաղ փուլում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ