Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ֆիզիկական ակտիվությունը կարող է կանխել դեպրեսիայի զարգացումը

am ru
Fizikakan aktivowt`yowne karogh e kankhel depresiayi zargats`owme _57227

Ֆիզիկական ակտիվությունը կարող է կանխել դեպրեսիայի զարգացումը: Այսպիսի եզրահանգման է եկել միջազգային գիտական ​​խումբը:

 Ըստ EurekAlert պորտալի՝ ուսումնասիրողները 49 հետազոտություն են վերլուծել, որին մասնակցել են 266.939 հոգեպես առողջ մարդիկ: Հարցաթերթիկների 46% -ը պատկանել է  տղամարդկանց: Հետազոտության միջին ժամկետը եղել է 7.4 տարի: Դիտարկման ընթացքում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարմնի քաշը, վատ սովորույթների առկայությունը եւ ընդհանուր ֆիզիկական ցուցանիշները:

Գիտնականները պարզել են, որ ավելի բարձր մակարդակի ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց մոտ առավել քիչ է  դեպրեսիայի զարգացման հավանականությունը: Արդյունքները կիրառվել  են անկախ ուսումնասիրության մասնակիցների տարիքից կամ աշխարհագրական դիրքերից:

«Սա առաջին համաշխարհային վերլուծությունն է, որն ապացուցում է, որ ֆիզիկական ակտիվությունը օգնում է մարդկանց զերծ մնալ դեպրեսիայի զարգացումից», - ասել է պրոֆեսոր Ֆելիպե Բարրետո Շուչը, ով հետազոտության հեղինակներից է:

Գիտնականների կարծիքով, ուսումնասիրությունը պետք է նպաստի առողջ ապրելակերպի տարածմանը: Փորձագետները նախատեսում են վերլուծել տարբեր սպորտաձևերի ազդեցությունը դեպրեսիայի զարգացման հավանականության վրա եւ ստեղծել անհրաժեշտ ակտիվության մակարդակ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ