Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստին

am ru
Forbes-e nerkayats`rel e ashkharhi amenabardzr vardzatrvogh fowtbolistin_67226

«Բարսելոնայի» հարձակվող և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին  Forbes ամսագրի տվյալներով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

 

Ըստ այդ հրապարակման՝ Մեսսիի տարեկան եկամուտը 2017-ի հունիսի 1-ից մինչև 2018 մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 111 մլն դոլար, որոնցից 84 մլն  «Բարսելոնայում» վաստակած աշխատավարձն է, իսկ 27 մլն դոլարը գոյացել է  գովազդից: Ըստ «Սպորտ-Էքսպրես»-ի՝ Մեսիի՝ առաջին հորիզոնականում հայտնվելուն օգնել է կատալոնական ակումբի հետ կնքած նոր պայմանագիրը, համաձայն որի, հարձակվողը  վաստակում է 667 հազար դոլար մեկ շաբաթվա ընթացքում:

 

Բացի այդ, 30-ամյա արգենտինացին առաջին անգամ Forbes ցուցակում առաջ է անցել  Մադրիդի «Ռեալի» հարձակվող և Պորտուգալիայի ազգային հավաքականի Կրիշտիանու Ռոնալդուն, ում եկամուտը կազմել է 108 մլն դոլար, որից 61 մլն աշխատավարձերից և բոնուսներից է գոյացել, իսկ  47 մլն դոլարը՝ գովազդից: Երրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական PSG-ի ֆուտբոլիստ Նեյմարը: Նրա ընդհանուր եկամուտը կազմում է 90 միլիոն դոլար, որից 73 միլիոնը աշխատավարձն է և 17 միլիոնը` գովազդային եկամուտը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ