Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ֆուտբոլի աշխարհի գավաթը փետրվարին կբերվի Հայաստան

am en ru
Fowtboli ashkharhi gavat`e p`etrvarin kbervi Hayastan_39090

Տարբեր երկրների շրջագայության շրջանակներում Աշխարհի գավաթը կբերվի Երեւան:

Ֆուտբոլի երկրպագուները 2018-ի փետրվարին Երեւանում կկարողանան տեսնել փառատոնը, որից հետո գավաթը կշարունակի իր շրջագայությունն ամբողջ աշխարհում:

Աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում:

 

Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթը այն գլխավոր մրցանակն է, որը տրվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին: Ժամանակակից ձեւով  այն գոյություն ունի 1974 թվականից: Կշռում է 6,175 կգ եւ պատրաստվում է մաքուր ոսկուց: Ֆուտբոլի աշխարհի գավաթը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, Ռուսաստանում, հաղորդում է rusarminfo.ru- ն:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ