Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում պետք է վերջապես դուրս գա Երևանից ու գնա մարզեր. ՀՖՖ նորընտիր նախագահ

am
Fowtboln ir bolor makardaknerowm petk` e verjapes dowrs ga Erewanits` ow gna marzer.   HFF norentir  nakhagah  _101097

Քանթղթեր, ոստացվել 50- 

«Իմ թիմի հետ նախանշել եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղիները,  ֆուտբոլին պետք է մոտենալ՝ որպես սոցիալական նախագծի»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում այս մասին հայտարարել է  ՀՖՖ նախագահ ընտրված  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը

 «Ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում պետք է վերջապես դուրս գա Երևանից ու գնա մարզեր։ Դա պետք է լինի ամենօրյա աշխատանք, այս ամենը պետք է սկսվի ֆունդամենտից՝ սիրողական և մասսայական ֆուտբոլից։ Մեր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու համար անվճար վայրեր ստեղծել Հայաստանի բոլոր վայրերում, բոլոր ցանկացողների համար։ Սա բարդ և ֆինանսական ծախսերի հետ կապված խնդիր է, բայց քայլ առ քայլ շարժվելու ենք դեպի այդ նպատակը»,- ասել է Վանեցյանը։

Նա համոզված  է՝ միայն այդ դեպքում ֆուտբոլ խաղացողների քանակը կբերի ֆուտբոլի որակի բարձրացմանը.

«Գործադիր կոմիտեն պետք է ներառի ինչպես ֆուտբոլային հանրության, այնպես էլ Հայաստանի հասարակության լայն շերտերը։ Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը, ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել արդար ֆուտբոլի կանոններին և չխախտել ՀՀ օրենսդրությունը։ Այդ դեպքում ՀՖՖ-ն իր բոլոր ինստիտուցիոնալ հնարավորություններով լինելու է ակումբների կողքին։

Դժվար է լինելու փոխել այն կարծրատիպը, որ ձևավորվել է տարիներ շարունակ և ՀՖՖ աշխատանքը գնահատվել է բացառապես մեր ազգային հավաքականի և ակումբների ցուցադրած արդյունքներով։ Իհարկե, դա կարևոր է, բայց պետք է հասկանանք, որ Ազգային հավաքականը ֆուտբոլային այսբերգի գագաթն է, իսկ հիմքը մասսայական ֆուտբոլն է։ Այս առումով հանդիպումներ եմ ունեցել մասնագետների հետ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, որտեղ, ի դեպ, գաղտնալսվել եմ։ Զարգացման ճանապարհը մեկն է՝ ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար, այլ ստեղծել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»։

Վանեցյանը վստահեցրել է, որ  Ազգային հավաքականն էլ միշտ լինելու է ուշադրության կենտրոնում, բայց առաջնահերթությունը համակարգ ստեղծելն է։ Նա նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնելու կանանց ֆուտբոլի զարգացմանը, սպորտային բժշկությանը։

«Վստահեցնում եմ՝ աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,- եզրափակել է նա։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ