Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

am ru
Fransiayi nakhagahe kayts`eli Hayastan_35052

Նոյեմբերի 26-ին Փարիզում անցկացված Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովում որոշվել է Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ համաժողովն անցկացնել 2018-ի հոկտեմբերին Հայսատանում եւ Հայաստանը մեկ տարով դարձել է է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահ:

 Այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասել է, որ 2018 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կայցելի Հայաստան. «Ֆրանսիայի Հանրապետության նախագահն ավանդաբար մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս անգամ անցկացվելու է Հայաստանում: Այս ամենը պաշտոնապես կհաստատվի գալիք տարվա ընթացքում, բայց մենք արդեն աշխատում ենք Ֆրանսիայի նախագահի այցի կազմակերպման ուղղությամբ», - ասել է դեսպանը :

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ