Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 71-րդ կինոփառատոնը

am ru
Fransiayowm meknarkowm e Kanni 71-rd kinop`arhatone_59495

 Այսօր Ֆրանսիայում բացվելու է Կաննի 71-րդ կինոփառատոնը: Առաջին ֆիլմը, որը կտեսնի հանդիսատեսը, իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի՝ «Բոլորը գիտեն» (Todos lo saben) խորագրով  աշխատանքն է՝ Պենելոպե Կրուսի և Խավիեր Բարդեմի մասնակցությամբ:

 

Ինչպես նշում է Կրուսը, «Կաննի պալատի աստիճաններով բարձրանալը մեծ պատիվ է»: «Այս փառատոնը, կարծում է դերասանուհին,- հատուկ դեր է խաղում կինոարվեստի զարգացման գործում»:

 

Փառատոնի նոր կանոնների համաձայն՝ նախքան պրեմիերան պալատի մեծ դահլիճում ֆիլմը չի ցուցադրվի մամուլի համար:  

 

Կաննի միջազգային կինոփառատոն (ֆր.՝ Festival international du film de Cannes) ֆիլմասրվեստի ամենահայտնի և ամենահեղինակավոր փառատոններից մեկն է, որն անցկացվում է ամեն տարվա մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։

 

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, այնուհետ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած։

 

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից ընտրված տարվա լավագույն ֆիլմին։ Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի։

 

Մյուս մրցանակներից են Գրան պրիները լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, Ոսկե արմավենու ճյուղը լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկը» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ