Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է

am
Gagik Khach`atryani showrj oghake gnalov seghmvowm e_81383

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների եւ հափշտակությունների առնչությամբ:

Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվեց 2011թ-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր: Իսկ ավելի ճիշտ, այդ ուսումնական կենտրոնը պետական միջոցների հաշվին հենց Գագիկ Խաչատրյանն էր կառուցում այն որպես բարձրակարգ հյուրանոց դարձնելու հեռահար նպատակով: Ու երեկ ՊԵԿ-ը հանդես է եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասու պաշտոնատար անձինք առանց գնման պայմանագրեր կնքելու, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով կազմակերպել եւ իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ հանցավոր արարքների առկայության վերաբերյալ. խոսքը միլիոնավոր դոլարների յուրացման ու հափշտակման մասին է:

Ու հիմա ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելու համար:

Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը վերջին տարիների ամենամութ, բայց եւ ամենամեծ կոռուպցիոն գործարքներից մեկը կարելի է համարել: Այդ թեմային մամուլը միշտ անդրադարձել է, բայց ինչպես հիշում եք, «ձայն բարբառոյ հանապատի». այդ հրապարակումներն անուշադրության են մատնվել: Իսկ հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, աղմկահարույց փաստեր են բացահայտվում:

Նման տեմպերով ընթանալու դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հարցաքննվի, միգուցե ձերբակալվի նաեւ Գագիկ Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ