Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գալիս է, որ ինչ անի. Լևոն Շիրինյան

am
Galis e, or inch` ani. Lewon Shirinyan_68844

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Երեկ մամուլում տեղեկություն  շրջանառվեց,  որ  նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ստանձնել ԵԿՄ  ղեկավարումը:

Գալիս է, որ ի՞նչ անի: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում  քաղաքագետ Լևոն Շիրինյանը Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերով  մեկնաբանեց վերոհիշյալ  վարկածը:  

«Դա սին պատրանք է, որը տարածում են հենց իրենք: Սերժ Սարգսյանն է չէ՞ եղել այդ բոլորի ղեկավարը, այժմ այդ թելերը կտրվել են: Նա  անցյալ է արդեն»,- ասաց Լևոն Շիրինյանը:   

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկրում՝ բանակի կողքին, չպետք է լինեն զինված այլ կառույցներ:

«ԵԿՄ-ն պետք է լուծարվի: Ընդհանրապես, երկրում ռազմականացված կամ կիսառազմականացված ինտիտուցիոնալ կառույցներ չպետք է լինեն: Դա չի թույլատրվում ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ՝ բանականությամբ: Մենք բանակ ունենք: ԵԿՄ-ն թող դառնա հասարակական կազմակերպություն, և ոչ մի առնչություն չունենա զենք-զինամթերքի հետ»: 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ