Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Գեղանկարների ցուցահանդես «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

am
Geghankarneri ts`owts`ahandes <<Zvart`nots`>> patmamshakowt`ayin argelots`-t`angaranowm_55739

Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Տոնի առիթով ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի` «Հայաստանիս հոգևոր կանթեղները» գեղանկարչական 40 աշխատանքների ցուցահանդեսը։

 

Ըստ մասնագետների, Լեմս Ներսիսյանը հարուստ ներկապնակով նորովի է բացահայտում մեզ շրջապատող բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները։ Նրա կտավներին հատուկ է անմիջականությունը, գարնանային գույների ջերմությունը:

 

Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՊՀ բազմաթիվ քաղաքներում, Փարիզում, Լոնդոնում, Ստրասբուրգում, Արաբական Էմիրություններում, Լիսաբոնում, այլուր: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացված ցուցահանդեսը կտևի մեկ ամիս։

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ