Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Գենդերային հավասարությանը նվիրված քննարկում Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում

am en ru es
Genderayin havasarowt`yane nvirvats k`nnarkowm Armaviri RhAK eritasardakan akowmbowm_53767

 Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում ապրիլի 8-ին տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված գենդերային հավասարության թեմային։

Քննարկման ընթացքում թեմայի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին։ Մասնակիցների մի մասը հնչեցրեց ազատական, իսկ մյուսը՝ պահպանողական կարծիքներ։ Քննարկումը առիթ դարձավ ակումբի անդամների համար ամրապնդելու գիտելիքները «Գենդեր» հասկացողության վերաբերյալ։

Անկախ հնչած կարծիքներից, մեկ բան մնում է ընդհանուր և անփոփոխ. հայ ժողովրդի մոտ դարեր ի վեր ընտանիքը համարվել և համարվում է սրբություն, իսկ իսկական հայուհու կերպարը՝ իդեալ, և մեզ պես դարավոր պատմություն ունեցող ազգին նոր գաղափարախոսությունները չեն, որ պետք է օրինակ դառնան կնոջը սիրելու և գնահատելու համար, չէ՞ որ հենց ավանդույթների պահպանումն է հայ ազգի երկարակեցության գլխավոր գաղտնիքը։

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ