Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Գերմանական վախեր. Թրամպն առաջին տեղում է

am
Germanakan vakher. T`rampn arhajin teghowm e_94743

 

Գերմանական R+V Versicherung ընկերությունը հետազոտություն է անցկացրել,  պարզելու համար  գերմանացիների վախերը։ Արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում:

Համաձայն ստացված տվյալների՝ հարցվածների 69 տոկոսը վախենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետեւանքներից։ Հարցվածները ենթադրում են, որ Թրամփի կուրսը կարող է վտանգել աշխարհը։

Երկրորդ հորիզոնականում երկրի տարածքում մեծ թվով փախստականների առկայության եւ այդ առնչությամբ գերմանական հասարակության շրջանում լարվածության հետ կապված վախերն են (63 տոկոս)։ Գերմանացիների 60 տոկոսն էլ անհանգստացած է այն պատճառով, որ կարծում է, թե գերմանացի քաղաքական գործիչները չափազանց ծանրաբեռնված են խնդիրներով։ Այս ամենից զատ՝ գերմանացիները վախենում են ահաբեկչությունից (59 տոկոս)։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ