Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Գերմանիան հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկով

am ru
Germanian handes e ekel Irani het mijowkayin gortsark`i veraberyal arhajarkov_38904

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել ԱՄՆ-ին ուսումնասիրել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն առանձին հարցով, եւ այն չկապել բալիստիկ հրթիռների ծրագրի եւ այդ երկրի՝ սիրիական պատերազմում ունեցած դերի հետ, հաղորդում է Reuters- ը:

 «Մենք պետք է միմյանցից առանձնացնենք այս երկու հարցերը: Մենք ցանկանում ենք պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը ... եւ տարածաշրջանում այդ երկրի ունեցած բարդ դերը», - ասել է Գաբրիելը՝ ելույթ ունենալով նախքան Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի արտգործնախարարների Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումը:

Նա, այնուամենայնիվ, ճիշտ է համարել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը   զբաղվում է Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմավարության հարցերով:                                                  

 

Ավելի վաղ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը «Իրանի ժողովրդին եւ ողջ աշխարհին բերում է անվտանգություն եւ բարգավաճում»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ