Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել միայն հակամարտության կողմերը. Լավրով

am en ru
Gharabaghyan hakamartowt`yowne karogh en lowtsel miayn hakamartowt`yan koghmere. Lavrov_39300

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դա ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ կարգավորել  հնարավոր չէ:

«Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրել՝ ամփոփելով բոլոր կողմերի դիրքորոշումները, փորձելով հեռացնել ճգնաժամի տարբեր ուղղվածությունների վերաբերյալ նույնական մոտեցումները, միեւնույն ժամանակ, փորձել ենք մատնանշել այն փոխզիջումները, որոնք կարող են այս հարցում ընդհանուր հայտարարի հանգեցնել, քանի որ հարցերը կարող են լուծել միայն հակամարտության կողմերը: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները անում են ամեն ինչ, որպեսզի պայմաններ ստեղծեն հակամարտության լուծման համար», - ասել է Սերգեյ Լավրովը     2017թ.-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների բոլոր առաջարկները գտնվում են հակամարտության կողմերի մոտ:

 

«Նրանք գիտեն, թե ինչ են կարծում համանախագահները, սակայն լուծումը  հակամարտության կողմերի ձեռքում է: Մենք դրական ազդակներ ենք ակնկալում   երկու կողմերից էլ », - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ