Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով. Տաջիկստանի նախագահը՝ Ալիևին

am es
Gharabaghyan hakamartowt`yowne petk` e kargavorvi khaghagh chanaparhov. Tajikstani nakhagahe, Aliewin_86427

  Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության մասին:

 

Այս առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ հայտարարության մեջ Տաջիկստանի նախագահը ասել է.

   «Ադրբեջանի նախագահի հետ մենք կարծիքներ ենք փոխանակել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ: Մենք հավատարմություն ենք հայտնում եղած հակասությունների եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի եւ չափանիշների շրջանակում»:

Էմոմալի Ռահմոնն ասել է՝ իրենց համոզմամբ՝ «Քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը ամենակառուցողական ճանապարհն է այնպիսի բարդ խնդրի կարգավորման համար, ինչպիսին համարվում է ԼՂ հիմնախնդիրը»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ