Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՌԱԿՆԵՐ

Գիտնականները պարզել են, թե ինչու չի կարելի չափից շատ ջուր խմել

am
Gitnakannere parzel en, t`e inch`ow ch`i kareli ch`ap`its` shat jowr khmel _65936

Կանադայի ՄքԳիլի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ջրի չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել ուղեղի այտուցի։Նրանք հայտնաբերել են, որ ջրի առատությունը նվազեցնում է նատրիումի մակարդակը մինչև վտանգավոր մակարդակ, ինչը և հանգեցնում է այտուցի, հայտնում է The Hindustan Times–ը։

Ոչ վաղ անցյալում գիտնականները դեռ չգիտեին հիպոնատրիեմիայի` արյան մեջ նատրիումի պարունակության նկատմամբ ջրի ավելցուկի հետևանքով առաջացող ջրի առաջնային հավասարակշռության խախտման մասին: Սակայն նրանք հասկացել են, որ օրգանիզմին դժվար է «ճանաչել» ջրի առատությունը, ավելի հեշտ է հասկանալ, որ ջրի պակաս կա։ Սակայն ուղեղը արձագանքում է առատությանը` ակտիվանում են նեյրոնները, որոնք պատասխանատու են օրգանիզմում ջրի նորմալ մակարդակի պահպանման համար։ Ակտիվանում է նաև գլիալական բջիջների կալցիումական ուղին։

Պետք է նշել, որ գերհիդրատացումն ամենաառաջինը ճանանչում են գլիալական բջիջները։ Հետո նրանց հրաման է «ուղարկվում»` «անջատել» նեյրոնները։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ