Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է երկարացնել կյանքի տևողությունը

am ru
Gitnakannere parzel en, t`e inch`pes kareli e erkarats`nel kyank`i tewoghowt`yowne_57883

Ծխախոտից  և ալկոհոլային ըմպելիքներից հրաժարվելը, առողջ դիետան, ավելորդ քաշի բացակայությունը և մշտական ֆիզիկական ակտիվությունը կարող են երկարացնել մարդու կյանքը մեկ տասնամյակովԱյս մասին հայտարարել են Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) բժիշկները:


«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպը կյանքի երկարացման հիմնական ուղին էՑավոք, այսօր գրեթե ոչ ոք չի հետևում այս պարզ կանոններին », - Հարվարդի բժիշկի Ֆրենկ Հուի խոսքերն է մեջբերում Circulation հանդեսը:


Հուն քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առաջարկել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ճիշտ դիետան, ֆիզիկական ակտիվությունը և վնասակար սովորությունների բացակայությունը բնակչության շրջանում ակտուալ կդառնան»:


Հաղորդվում է նաև, որ Հարվարդի համալսարանի բժիշկները վերջին տարիներին վերլուծել են, թե սպորտով զբաղվելը և վնասակար սովորություններից հրաժարվելը ինչպիսի ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Փորձերին մասնակցել են շուրջ 40 հազար բժշիկներ: Համեմատելով առողջ բժիշկների և նրանց այն գործընկերների կյանքի տևողությունը, ովքեր տառապում են ավելորդ քաշից, վատ սովորություններից և նստակյաց ապրելակերպ են վարում, բժիշկ Հուն և գործընկերները պարզել են, որ վերոնշյալ խնդիրները  կյանքը կրճատում են 12-14 տարով:


Նշվում է, որ կյանքի տևողության աճը հիմնականում պայմանավորված է   սրտի հիվանդության և քաղցկեղի առաջացման հնարավորությունների կտրուկ նվազմամբ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ