Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Գիզայի Եգիպտական մեծ թանգարանը շուտով իր դռները կբացի այցելուների առաջ

am ru
Gizayi Egiptakan mets t`angarane showtov ir drhnere kbats`i ayts`elowneri arhaj_38532

2018 թ. առաջին անգամ այցելուների առաջ իր դռները կբացի Գիզայի Եգիպտական մեծ ​​թանգարանը, որի պատուհաններից կարելի է տեսնել բոլոր եգիպտական բուրգերն իրենց ողջ շքեղությամբ:

«Եգիպտական ​​իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավարտին հասցնեն թանգարանի կառուցման առաջին փուլը եւ մասամբ բացել այն արդեն 2018 թ.», - ասել է հնությունների գծով նախարար Խալեդ ալ Անանը՝ ելույթ ունենալով կառավարության 2017 թվականի   ամփոփիչ նիստում:

Սպասվող իրադարձության ճշգրիտ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, սակայն նախարարության աշխատակիցներից մեկը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ դա կարող է տեղի ունենալ մայիսին: Նախատեսվում է, որ բացման արարողութանը ներկա կգտնվեն  տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ճարտարապետներն ու շինարարները վստահ են, որ թանգարանից բացվող տեսարանի շնորհիվ Գիզայի հայտնի բուրգերը «կհայտնվեն» անմիջապես այցելուների ափի մեջ: Իսկ թանգարանի շենքն էլ շրջապատված է լինելու գեղատեսիլ ընդարձակ այգիներով, որտեղ այցելուները կարող են պատսպարվել եգիպտական կիզիչ արեւի  ճառագայթներից:

 

Նշենք, որ թանգարանի շինարարությունը սկսվել է 2005 թվականին, սակայն դրա բացումը բազմիցս հետաձգվել է երկրում առկա մի շարք խնդիրների պատճառով:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ