Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Գլենդելում կբացվի Արցախի փողոց. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Կալիֆորնիայի պատվիրակությանը

am
Glendelowm kbats`vi Arts`akhi p`oghots`. petnakharar Martirosyann endownel e Kaliforniayi patvirakowt`yane_97591

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղարգործակատար Արտաշես Քասախյանին։

Այս մասին   տեղեկացրել են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ուրախ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման և զարգացման հարցեր։ «Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կարծում եմ, պետք է ամրապնդվեն տնտեսական կապերով։ Այս առումով մենք ունենք լուրջ ներուժ ինչպես մասնագետների շարունակական վերապատրաստման, ամերիկյան առաջատար փորձի ուսումնասիրության, այնպես էլ արցախյան ապրանքները Կալիֆորնիայի բազմամիլիոնանոց շուկա արտահանելու հնարավորությունների առումով»,- ասել է պետնախարարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ասել է, որ կան լուրջ նախադրյալներ Արցախում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու և երկկողմ հարաբերությունները գործնական քայլերի վերածելու համար: Իսկ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է, որ Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման համար լավ հիմք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ում և հատկապես Կալիֆորնիա նահանգում հայ համայնքի ունեցած մեծ ազդեցությունը: Նա նշել է նաև, որ արցախյան շարժման առթիվ քաղաքային խորհրդի որոշմամբ Գլենդելում հոկտեմբերի 2-ին կբացվի Արցախի փողոց։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական կապերի ընդլայնման հետ կապված այլ հարցերի շուրջ:

 Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ