Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը. «Փաստ»

am
Gorisi 27-amya milionater k`aghak`apete. <<P`ast>>_77543

Օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախորդ տարի նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից

Այսպես, Առուշանյանը 19 միլիոն դրամ է վճարել արտադրական նշանակության  շինություն ձեռք բերելու համար: Նախորդ տարվա ավարտին նրա փոխառությունները կազմել են 287 միլիոն 525 հազար դրամ

Դրամական միջոցները նույնպես պատկառելի են՝ 251 միլիոն դրամ, 410 հազար ԱՄՆ դոլար ու 115 հազար եվրո: Եկամուտներն ավելի զուսպ են՝ 22 միլիոն 867 հազար դրամ, որից 19 միլիոն 535 հազար դրամը վարկ է, իսկ մնացածը՝ աշխատավարձ:

27-ամյա միլիոնատերը 2016 -ից ՀՀԿ անդամ է, մինչ քաղաքապետ ընտրվելը եղել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ի տնօրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ