Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդներ է տվել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

am
Gyowghatntesowt`yan nakhararowt`yowne khorhowrdner e tvel karktaharowt`yownits` towzhats gyowghats`inerin_87339

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խորհուրդներ է տվել կարկտահարությունից տուժած գյուղացիներին: 

«2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով վնասված խաղողի այգիների արագ վերականգնման և հաջորդ տարվա կայուն բերքատվության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վազերի ուժեղ վնասվածության դեպքում էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել կամ խիստ վնասվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերը՝ տերևներով: Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում այգին սնուցել` 150-200 կգ/հա ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 80-100 կգ/հա կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը չի խրախուսվում, քանի որ այն կարող է խոչընդոտել շվերի փայտացումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ պայքարի հետագա աշխատանքները:

Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի՝ խորհրդակցելով մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում պետք է կատարել հիվանդությունների դեմ պայքարի համապատսխան միջոցատումներ»,- նշված է հայտարարության մեջ: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ