Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Գյումրեցի մտավորականները՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին

am
Gyowmrets`i mtavorakannere, Hayastanowm steghtsvats nerk`aghak`akan iravichaki masin_57679

«Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ավտոերթը ապրիլի 27-ին հասավ Գյումրի: Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ «Իմ Քայլը» նախաձեռնության հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ հաստատում է այն միտքը, որ   Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, ներառյալ` ԵՄ-ի հետ կնքած խորը և համապարփակ պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը։ Դա չի նշանակելու, որ այդ համագործակցություններն անթերի են, սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պիտի ձգտել դրանք անթերի դարձնել: «Ելք» դաշինքի ղեկավարը նաև հայտարարեց, որ երաշխավորում է Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելը, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից:

 

Ստեղծված իրավիճակի, իրադարձությունների զարգացման հեռանկարների մասին haydzayn.am-ը զրուցել է գյումրեցի մտավորականների հետ` առանձնացնելով մի քանի կարծիքներ:

 

Արթուր Գևորգյան, քանդակագործ - Պետություն, Սահմանադրություն, ոչ ատելությանը ու ամբոխավարությանը: Խիստ հարցական է հետագա կառավարման գործընթացներին երիտասադների մասնակցությունը, Արցախի անվտանգությունըԳյումրու 2000 տնակների ճակատագիրըԱյն, ինչ կընտրի ժողովուրդը, դրանով կապրենք, բայց լավ կլինի, որ դա արվի հիմնարար օրենքների շրջանակում: Կուսակցական ու անձերի խաղերի դեպքում չստացվի, որ ԱՊԱԳԱՅԻ ՍԵՐՈՒՆԴԸ անտեսվի ու դուրս մնա գործընթացներից: Անհապաղ պիտի դադարեցնել անհանդուրժողականությունը, քանի որ երկրում կան տարբեր մտածողության ու հայացքների տեր մարդիկ, և ատելությունը հիմք կհանդսիանա արտագաղթի: Պիտի խոհեմ ու գիտակ լինել և նոր պայմաններում թույլ չտալ հնի կրկնությունը: Անձամբ ես մի քանի հարցեր դեռ ունեմ , բայց կսպասեմ, քանի որ իրականության փոփոխության համար ժամանակ է պետք:

 

Սյուզի /Եպրաքսյա/ Մեխակյան, «Շրջապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրՀասկանալու համար, թե որքան էր անհրաժեշտ այս շարժումը, կարելի է դատել ժողովրդի ոտքի կանգնելուց, միահամուռ պայքարից, առաջին գրանցած հաղթանակի պատճառած ուրախությունից, անգամ չեմ սխալվի ասել՝ երջանկությունից, այն մեծաթիվ մարդկանց մասնակցությունից, որոնք կա հանրահավաքների ժամանակ: Նշանակում է՝ այս քայլը պահանջված էր ու կարևոր, և ժողովուրդն իր ամբողջ էմոցիայով, էներգետիկայով ցույց է տալիս իր դիրքորոշումն ու համախմբվածությունը: Ինչպես առանձնահատուկ չխոսել երիտասարդության զարթոնքից... Սա մի յուրահատուկ, այլ ձեւի… «թավշյա» բառի փոխարեն կասեմ «երիտասարդական» հեղափոխություն էր, պայքար էր, նրանց ինքնագիտակցման, հայրենիքի հանդեպ բարձր պատասխանատվության զգացումն էր, մարդավայել, առանց վախերի ապրելու դիրքորոշումն էր: Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլերթը, այն սակավամարդ էր, շատերը կասկածում էին, ոմանց համար կեղծ օրակարգ էր: Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը, ով դեռ Սահմանադրության փոփոխության ժամանակ հրապարակայնորեն հայտարարել էր, որ չի հավակնում ոչ վարչապետի, ոչ էլ նախագահ պաշտոնին, սակայն ԱԺ-ում ՀՀԿ-ի մեծամասնության պատճառով ընտրվեց որպես վարչապետ, սկիզբ դրեց ժողովրդի մեծ ցասմանն ու զայրույթին, որովհետև վերջինս փոփոխության հույս ուներ: Տեսեք. թանկացումների պատճառով ժողովուրդը դուրս չեկավ փողոց...

Սրանով ժողովորդն ապացուցեց, որ ոչ թե մի փոր հացի համար է պայքարում, այլ գաղափարի: Ինքս լինելով պայքարող մարդ՝ շատ եմ կարևորում պայքարի պետականամետ ձևը. Կարևոր չէ ՀԱՊԿ, ԵՄ, Եվրասիական տնտեսական հարթակ, կարևորը  պետական շահի գիտակցումն է` շահավետ պայմաններ պետության համար, մեր Հայրենիքի համար: Եվ իմ կարծիքով, այս մտածելակերպն է որդեգրել ողջ հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, առանձնահատուկ է, յուրահատուկ է, շշմելու է. աշխարհը զարմացած է նման հեղափոխությունից, նույնիսկ նախանձով են խոսում հայկական «թավշյա» հեղափոխությունից:

 

 

Արմեն Բադալյան, Համահայկական սենատի համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ - Հայկական թավշյա հեղափոխությունը բացառիկ իրողություն է անկախ Հայաստանի Հանրապետության համար։ Կարող ենք մի քանի հետևություններ անել, որ այս հեղափոխությունն իրոք դրական վերափոխումներ է ենթադրում, այսպես՝

- Քաղաքացին ազատվում է «մեկ ձայնի» բարդույթից և այլևս վստահ է, որ միասնականության դեպքում կարող է իր կամքը պարտադրել իշխանություններին։

 

- Զգալիորեն աճելու է Հայաստանի Հանրապետության միջազգային գնահատականը, արդեն վաղը մենք դրա ականատեսը կլինենք ժողովրդավարական տարատիպ ինդեքսներում, ինչը նաև խթան է ներդրումների ներգրավման ու ընդհանրապես տնտեսության զարգացման համար։

 

- Հայկական հեղափոխությունը նշանակալի առիթ է հայկական սփյուռքի զարթոնքի և հայության միասնականության գիտակցման համար։

 

Հասկանալի է, որ հեղափոխությունը դեռ տրամաբանական ավարտին չի հասել Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ իշխանություն։ Մայիսի 1-ին Ազգային ժողովն ընտրելու է վարչապետ, եթե ժողովրդի «թեկնածուի» հարցում կոնսենսուս չլինի, հեղափոխությունը նոր թափ կստանա (քաղաքացին արդեն իսկ ըմբոշխնել է հաղթանակի համը)։ Նիկոլ Փաշինյանից բացի այլ թեկնածուների առաջադրումը մեծ հարված կլինի հենց իրենց հեղինակության համար։ Բացառված չէ, որ ո՛չ մայիսի 1-ին, ո՛չ էլ մայիսի 8-ին Փաշինյանը չստանա պատգամավորների ձայների մեծամասնությունը (թվով 53 պատգամավոր), արդյունքում Ազգային ժողովը կարձակվի և արդեն հունիսի կեսերին կլինեն նոր ընտրություններ։ Ամեն դեպքում հաղթաթղթերը Փաշինյանի ձեռքում են, եթե նա չկորցնի ժողովրդի աջակցությունը, հեղափոխությունը կհասնի հաղթական վերջնագծին։

Մյուս կողմից պետք է նկատել, որ հեղափոխությունները միշտ անկանխատեսելի են ու երբեմն անողոք են դրանց առաջնորդների նկատմամբ։ Կհայտնվեն տարբեր գործիչներ, ովքեր կփորձեն «խլել հաղթանակը» հեղափոխության ավանգարդում կանգնած գործիչների ձեռքից։ Եթե մայրաքաղաքում դա ավելի դժվար է իրականացնել, ապա այլ քաղաքներում շատերը կփորձեն իրենց «լոկալ հաղթանակը» արձնագրել՝ իրադարձություններն ուղղորդելով իրենց ցանկալի ճանապարհով այդ ամենի իրականացման փորձերն ակնհայտ էին մասնավորապես Գյումրիում։ Սկզբունքորեն բոլորն արդեն նախապատրաստվում են նոր խորհրդարանական ընտրությունների և հիմա հարմար առիթ է քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար։

 

Գյումրի

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ