Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Գյումրիում պարի միջազգային կենտրոն կստեղծվի, որը կմիավորի աշխարհի հայերին՝ իրենց «հոր տանը». Ռուդոլֆ Խառատյան

am
Gyowmriowm pari mijazgayin kentron ksteghtsvi, ore kmiavori ashkharhi hayerin, irents` <<hor tane>>. Rhowdolf Kharhatyan_85767

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

2021 թվականին Հայաստանի մշակութային սրտում՝ Գյումրիում իր դռները կբացի «Խառատյան» փորձարարական արվեստի կենտրոնը, որը Հայաստանում եզակի կլինի իր ձևաչափով:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ պատմեց, որ Գյումրու տեղական իշխանություններն իրենց են հատկացրել Սևյանի պալատի տարածքը, որտեղ արդեն հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Դա շատ հզոր տեղ է, թեև շենքից պահպանվել է հիմնականում ֆասադային մասը: Արդեն իսկ Կանադայից ճարտարապետ եմ հրավիրել, ով ծանոթացել է շենքին և նախագիծ է պատրաստում դրա վերակառուցման համար: Շենքն այնպես  է կառուցված, որ իր ակուստիկան շատ լավն է: Այն կվերածվի կատարողական արվեստի ժամանակակից ու բազմաֆունկցիոնալ ներկայացումների դահլիճի, որը հանդես կգա պարի նոր մոտեցումներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ արվեստի կենտրոնն ունենալու է հետազոտական մաս, որտեղ կուսումնասիրվեն նաև հայկական ծիսական պարերը: «Պետք է մեր ռիտուալների միջոցով հասնենք հայի արխետիպին՝ պարի միջոցով ներկայացնելով, թե ինչ է հայ լինելը և որն է հայի էությունը: Ու հենց ասնենք արխետիպին, կհասկանանք, որ վերջ՝ սա է մեր հոր տունը: Որովհետև այս հողակտորում, այս լեռնաշխարհում է ծնվել «հորս տուն» գաղափարը: Մենք մի հզոր երաժշտություն ենք գտել հայկական գողթան շրջանից, ու դրա ներքո ծիսական պարերով պետք է ցույց տանք այս գաղափարը,  ու դրսի հայերը պետք է գան և հասկանան, որ որտեղ էլ իրենք ապրեն, սա է իրենց հոր տունը»,- իր գաղափարները ներկայացրեց հայտնի բալետմեյստերը:

Տարիներ շարունակ ապրելով Հայաստանից հետու և ճամփորդելով երկրից երկիր՝ Ռուդոլֆ Խառատյանը նկատել է, որ մենք խնդիր ունենք աշխարհին ներկայանալու հարցում: «Վերջերս երկու ամիս Վիետնամում էի, սիրահարվել էի իրենց երաժշտությանը, ավելի վաղ Իսլանդիայում էի, ու կրկին հիացմունք էի ապրում: Այդ ողջ ընթացքում ինք ինձ հարց եմ տվել՝ բա մերը ո՞րն է, ինչո՞վ են մեզ ճանաչում: Դասական արվեստում մենք պետք է ունենանք մեր հայկականությունը, հայկական ոգին»,- ասաց Ռուդոլֆ Խառատյանը:

Նա նշեց, որ «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնած այս ծրագիրը կմոտեցնի հայաստանցիներին ու սփյուռքի հայերին դասական արվեստին, հնարավորություն կընձեռի ճանաչել բալետը ու նաև հմտանալ դրանում:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ