Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Գյումրիում տեղի ունեցավ Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդեսը

am
Gyowmriowm teghi ownets`av K`erk` K`erk`oryani masin <<Khaghats`oghe>> grk`i shnorhandese _84775

Գյումրիում տեղի է ունեցել ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը, այս մասին տեղեկանում ենք yerevan.today-ից:

ԱՄՆ-ում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելլեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Կենսագրական գրքում ներկայացվում է Քըրքորյանի կյանքը՝ մանկությունից մինչև մահ, պատմվում է այն մասին, թե ինչպես աղքատ ներգաղթյալի որդին դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն գործարարներից մեկը:

Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Բեսթսելլերը ներկայացվելու է Վանաձորում, Հրազդանում, Սևանում: Մեծ շնորհանդես է սպասվում Երևանում և Արցախում:

«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018թ. հունվարի 23-ին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ