Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը

am
Gyowmriowm ts`owts`adrvets` Karo Berberyani <<Daniel>> filme_78279

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, հուլիսի 16-ին, ցուցադրվեց բրիտանահայ ռեժիսոր Կարո Բերբերյանի «Դանիել» կինոնկարը:

Ֆիլմը 1915 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի  ձերբակալության և սպանության պատմությունն է,  կարճամետրաժ  երկլեզու կինոնկար՝ հայերեն և անգլերեն: Անգլերեն հատվածներում Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Շոն Բինը ներկայացնում է Բեն Հոջսոնի բանաստեղծությունները, իսկ հայերենում՝ Դանիել Վարուժանի պոեզիան է, որն ներկայացնում է Եղիա Աքգունը: Վարուժանի դերը երկուսն են մարմնավորում՝ ձայնը Եղիայինն է, իսկ հերոսին մարմնավորել է դերասան Տիգրան Գաբոյանը:

Կինոժապավենում հնչում են Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի և Տիգրան Համասյանի երաժշտական ստեղծագործությունները: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Գյումրիում, և կադրում գյումրեցի դերասաններ են, ուստի պատահական չէր  գյումրեցի հանդիսատեսի համար ֆիլմի ցուցադրությունը:  Կնոդիտումի ավարտին  դերասաններ Տիգրան Գաբոյանը և Եղիա Աքգունը ներկայացրին Վարուժանի կյանքը՝ բանաստեղծություններով և նամակներով։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ