Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ՀՀ-ՌԴ նախագիծը կարող է օպտիմալացվել. վարչապետ

am
HAEK-i shahagortsman erkaradzgman HH-RhD nakhagitse karogh e optimalats`vel. varch`apet_95675

Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ՀՀ-ՌԴ նախագիծը կարող է օպտիմալացվել։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ամփոփման և ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ հանդիպման ընթացում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկանում ենք  ՏԱՍՍ լրատվական գործակաույթունից։

 

«Մենք պայմանավորվել ենք, որ կաշխատենք գազի և ատոմային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք ունենք համատեղ նախագիծ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցով։ Ներկայումս այդ նախագիծն իրականացվում է, սակայն կա դրա իրականացումն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն։ Մենք կշարունակենք համագործակցել այդ ոլորտում, որպեսզի ունենանք ատոմակայանի ավելի արդյունավետ մենեջմենթ։ Պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս այդ հարցը կքննարկենք նաև այլ ձևաչափերում»,-ասել է Փաշինյանը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ