Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՊԿ-ի չարձագանքելը չի նշանակում, որ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում. ԱԳ նախարար

am
HAPK-i ch`ardzagank`ele ch`i nshanakowm, or kazmakerpowt`yownowm menk` mer gortsarhowyt`e ch`enk` irakanats`nowm. AG nakharar_100297

  ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեն հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր էր սպանվել, սակայն ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չեկավ:

«Մենք աշխատում ենք այդ շրջանակում, և ՀԱՊԿ-ի կողմից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ երեկ հանդես են եկել հայտարարությամբ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ