Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով

am en ru
HH AGN-n anhangstats`ats e Gazayi hatvatsowm teghi ownets`ogh iradardzowt`yownnerov_61455

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով: Այս մասին ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում ներկայացված հայտարարության մեջ:

«Մենք մտահոգված են վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Կողմերը պետք է ցուցաբերեն  զսպվածություն եւ խոհեմություն, որպեսզի խուսափեն իրավիճակի հետագա վատթարացումից: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարելի է լուծել բացառապես երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ