Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

ՀՀ ԶՈՒ-ն եւ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են առաջնագծում իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

am es
HH ZOW-n ew PB-n vstahoren verahskowm en arhajnagtsowm iravichake. Nikol P`ashinyan_99459


ՀՀ զինված ուժերը եւ Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Արցախից Երեւան վերադառնալիս։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է  Արցախի հյուսիսային առաջնագիծ:

ՀՀ վարչապետը նշեց, որ Արցախի նախագահի եւ ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը. «Քննարկել ենք մեր դիրքորոշումները ԼՂ հարցի կապակցությամբ, նաեւ ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք եւ հստակ արձանագրեցինք, որ այո՛, չկա որեւէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի ԶՈՒ սադրանքներին: Բայց դա չի նշանակում որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում։ Մենք պատրաստ ենք խաղաղության եւ բանակցությունների։ Ես եւ Արցախի նախագահը պատրաստ ենք խաղաղության, բայց նաեւ պատրաստ ենք պատերազմի։ Այս վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի եւ մեր ժողովրդի վստահության վրա»։

Փաշինյանը նաեւ պատմեց, որ ծանոթացել է 2 բազմազավակ զինվորականների հետ, որոնց համարում է հայրենիքի ապագայի նկատմամբ ունեցած բացառիկ հավատի եւ վստահության խորհրդանիշ. «Այսօր ծանոթացա պայմանագրային զինվորի հետ, ով 7 երեխա ուներ, եւ 7 երեխա ունենալով՝ ծովի մակերեւույթից մոտ 3.000 մետր բարձրության վրա իրականացնում է մարտական հերթապահություն։ Նաեւ ծանոթացա մի սպայի հետ, ով 6 երեխա ուներ։ Ես սա համարում եմ սեփական հայրենիքի ապագայի նկատմամբ ունեցած բացառիկ հավատ եւ վստահություն։ Համոզված եմ, որ այդ հավատը հիմնված է մեր ժողովրդի հավաքական դուխի եւ վստահության վրա»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախից վերադառնալով  Երեւան անմիջապես միացել է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին Աջափնյակ համայնքում։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ