Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ ազգային արխիվի աշխատակազմը նախարարից պահանջում է հանդիպում

am es
HH azgayin arkhivi ashkhatakazme nakhararits` pahanjowm e handipowm_69004

 «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ողջ  կոլեկտիվին վրդովեցրել է ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանին պարտադրված հրաժարականի պահանջը: Աշխատակիցները Բաց նամակ  են ուղղել Տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

 

Ստորև ներկայացնում ենք Բաց նամակի բովանդակությունը.

                                                         ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Պրն Ս. Պապիկյանին

Հարգարժան պարոն Պապիկյան,
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ողջ աշխատանքային կոլեկտիվը վրդովմունքով ընդունեց իրենց երկարամյա, վաստակաշատ ու մեր պետականությանը նվիրված ղեկավարի՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանին պարտադրված հրաժարականի պահանջը:


Ա. Վիրաբյանի տնօրինության տարիներին ՀԱԱ-ն, հիրավի, հեղափոխական, համակարգային փոփոխություններ է ապրել և ունի աննախադեպ զարգացում` վայելելով նաև միջազգային բարձր հեղինակություն:


ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն է տարածվել Ա. Վիրաբյանի ազատման դիմում գրելու վերաբերյալ, ինչն ամենևին իրականությանը չի համապատասխանում, որը խաթարել է ՀԱԱ բնականոն աշխատանքը:


Միանշանակ ողջունելով մեր հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխական զարգացումները, ստեղծված նոր իրականությունը, և օգտվելով այդ ամենի արդյունքում ձևավորված ժողովրդավարության այս ալիքից` այսօր խնդրում և պահանջում ենք Ձեզնից հանդիպում ՀԱԱ .

 

20.06.2018թ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի աշխատանքային կոլեկտիվի անունից

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ