Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

ՀՀ ոստիկանությունը մի շարք ավտոմեքենաներ ու սարքավորումներ կտրամադրի Արցախի ոստիկանությանը

am
HH ostikanowt`yowne mi shark` avtomek`enaner ow sark`avorowmner ktramadri  Arts`akhi ostikanowt`yane_99795

75 միլիոն 816 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ոստիկանությանն ամրակցված տրանսպորտային միջոցներն ու 7 միլիոն 140 հազար 500 դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումներն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Արցախի Հանրապետության ոստիկանությանը:

Նման որոշում ընդգրկված է կառավարության վաղվա՝ սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում: Հարցը չզեկուցվող է:

Ստորև ներկայացնում ենք որոշման տեքստում ընդգրկված տրանսպորտային միջոցները և սարքավորումները՝

Տոյոտա-Քեմրի՝ (2016 թ.) 9 միլիոն 700 հազար սկզբնական արժեքով,

Տոյոտա-Կորոլլա (2015 թ.) 11 միլիոն դրամ սկզբնական արժեքով,

Շևրոլե-Նիվա (2015 թ.) 5 միլիոն 736 հազար դրամ սկզբնական արժեքով,

Շևրոլե-Նիվա (2017 թ.) 5 միլիոն 280 հազար սկզբնական արժեքով,

Տոյոտա- Պրադո (2008 թ.)14 միլիոն 700 հազար դրամ սկզբնական արժեքով՝ 3 հատ,

Բարձրախոս «Senheiser EW112PJ3» (2016 թ.) 350 հազար դրամ սկզբնական արժեքով,

Բինակուլյար լույսի աղբյուրով ստերեո մանրադիտակ (2016թ.) 1 միլիոն 280 հազար դրամ սկզբնական արժեքով,

Smart-UPS SRT 5000VA» անխափան սնուցման սարք (2016 թ.) 1 միլիոն 396 հազար 500 դրամ սկզբնական արժեքով,

Լուսաձայնային սարք «TBD-GA» (2015 թ.)444 հազար դրամ սկզնական արժեքով,

Լուսաձայնային սարք «TBD-GA» (2009 թ.) 355 հազար դրամ սկզբնական արժեքով,

Լուսաձայնային սարք «TBD-GA» (2009 թ.) 355 հազար դրամ սկզբնական արժեքով,

Ռ/կայան ավտոմեքենայի «Մոտորոլա «GM 340» (2009 թ.) 180 հազար դրամ սկզբանական արժեքով՝ 3 հատ,

Ճանապարհային երթևեկության հսկման սարք «BINAR» (2017 թ.) 2 միլիոն 600 հազար դրամ սկզբնական արժեքով:

Ըստ որոշման արձանագրության՝ վերոնշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները դեռևս 2015-2017թթ ընթացքում ժամանակավոր շահագործման են հանձնվել Արցախի Հանրապետությանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ