Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ

am
HH pashtpanowt`yan nakharare handipel e <<Ditaket>> tsragri ashkhatank`nerowm nergravvats andznakazmi het_50998

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ «Դիտակետ» ծրագիրը որպես պաշտպանության նախարարության և զորացրված զինծառայողների միջև հետադարձ կապի միջոց կարևոր ներդրում է մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչի` հայոց բանակի առավել զարգացման և ամրապնդման տեսանկյունից, որը հնարավորություն է ընձեռելու ճիշտ վերլուծել և գնահատել ՊՆ որդեգրած քաղաքականության և սկզբունքների արդյունավետությունը, զինված ուժերի նկատմամբ հանրային ընկալումները:

 

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է զինված ուժերում սկիզբ առած կառուցվածքային բարեփոխումներին և առավելապես ռազմակրթական համակարգում ընթացող և նախատեսվող արմատական փոփոխություններին, զինվորական ծառայության այլընտրանքային ծրագրերի մանրամասներին, որոնց նպատակն է հասարակության շրջանում ավելի գրավիչ դարձնել սպայական մասնագիտությունը, զինված ուժերը համալրել առավել պատրաստված, հմուտ ու բանիմաց զինծառայողներով:

 

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի նոր փուլի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները և նշել, որ արդեն մեկնարկել են այս ձմռանը զորացրվածների հարցումները և այդ շրջանակում իրականացվող դաշտային աշխատանքները։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի շրջանակում «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմը նաև շրջել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրի տարածքում, ծանոթացել վարժարանի սաների ուսումնական և կեցության պայմաններին, հաջորդիվ եղել 3-րդ բանակային զորամիավորման սահմանային զորամասերից մեկում, որտեղ նրանց ներկայացվել է զորամասի կառուցվածքը, առանձնահատկությունները, զինվորների սոցիալ-կենցաղային պայմանները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ