Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հորդորել է գործընթացներն անհապաղ տեղափոխել իրավական դաշտ

am en
HH petakan bowheri rhektorneri khorhowrde hordorel e gortsent`ats`nern anhapagh teghap`okhel iravakan dasht_57071

Հայաստանի Հանրապետության  պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ