Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

am en ru
HH sp`yowrhk`i nakharar Hranowsh Hakobyan_34830

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ «ՀԱՅ ՁԱՅՆ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՄԵԿ ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

 

«ՀԱՅ ՁԱՅՆ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Հայ ձայն» եռալեզու լրատվական կայքի մեկամյա տարեդարձի առթիվ:

Ուրախ եմ, որ «Հայ ձայնը» մեկ տարում տեղ գրավեց դժվարահաճ մեր ԶԼՄ-ների շարքում: Այն ոչ միայն լուսաբանում է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները, այլև հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության հետ կապված զարգացումներին: Կարևորում եմ նաև, որ լրատվականն անդրադառնում է համահայկական նշանակության այնպիսի հարցերի լուսաբանմանը, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Արցախի հիմնախնդրի կարգավորումը, սիրիահայերի հիմնախնդիրները և այլն:

Մաղթանքս է, որ կայքի գործունեությունը, անաչառ և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն իր օգտակարությունը բերի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում և նպաստի համազգային խնդիրների լուծմանը, հայկական աշխարհում և միջազգային հարթակներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը:

Կրկին շնորհավորելով «Հայ ձայն» լրատվական կայքին մեկամյա գործունեության առթիվ՝ մաղթում եմ բազում տարիների բեղմնավոր գործունեություն: Թող որ կայքի էջերում արձանագրվեն միայն ժողովրդի խաղաղության, հաջողությունների, ձեռքբերումների և ազգային նպատակների իրագործմանը նպաստող հրապարակումներ, և բազմապատկվի ընթերցողների քանակը:

 

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ