Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀՀ զինծառայողնեը կմասնակցե՞ն ՆԱՏՕ-ի զորավարժությանը. պատասխանում է ՊՆ խոսնակը

am
HH zintsarhayoghnee kmasnakts`e?n NATO-i zoravarzhowt`yane. pataskhanowm e PN khosnake_78955

Վրաստանում օգոստոսի առաջին կեսին կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ խոշոր զորավարժություն, որին, ըստ Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրության, մասնակցելու է նաև Հայաստանը։

Ինչպես հաղորդում է ShantNews.am-ը,  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ընթանում է զորավարժության պլանավորման փուլը, և հայկական կողմը մասնակցում է դրան։ Բուն զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցության մասին  խոսնակը տեղեկություններ չհաղորդեց։

Օգոստոսի 1-15 անցկացվելիք Noble Partner զորավարժությանը, ըստ վրացական կողմի հաղորդագրության, մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների 3000 զինծառայող, բերվելու է ամերիկյան ու գերմանական բանակների զինտեխնիկա, ավիացիա։ Հայաստանից բացի, այս զորավարժությանը, ըստ վրացական կողմի՝ մասնակցելու է նաև Ադրբեջանը։

Այս զորավարժությունները հաճախ հարուցում են Մոսկվայի անհանգստությունը, և 2017 թվականի սեպտեմբերին Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ական զորավարժությանը չմասնակցելը հաճախ կապում էին հենց այդ հանգամանքի հետ։

Այն ժամանակ վրացական կողմը հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցել են Agile Spirit 2017 զորավարժության պլանավորման փուլերին, ինչից հետո հայկական կողմը կտրուկ հրաժարվել է մասնակցել բուն վարժանքներին։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այն ժամանակ պարզաբանեցին, որ պլանավորմանը մասնակցություն եղել է, բայց բուն վարժանքներին մասնակցելու հայտ չի ուղարկվել ու նման մտադրություն էլ չի եղել, քանի որ դա առաջնահերթություն չի համարվել։

Ինչ վերաբերում է Noble Partner զորավարժության նախորդ տարվա վարժանքներին, ապա դրանց Հայաստանը մասնակցել է։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ